կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-10-07 14:02
Մշակույթ

«Սիրեցի քեզ»․ սևակյան բանաստեղծությունների համադրությամբ երգի պրեմիերա

22-ամյա երգիչ-երգահան Մարկ Հայրապետյանը երգարվեստի փոփ-ջազ ասպարեզում ինքնուրույն ու հիմնավոր քայլեր է անում: Միայն այն, որ նրա ստեղծագործությունների համար հիմք է Եղիշե Չարենցի, Վահան Տերյանի, Պարույր Սևակի, Համո Սահյանի պոզիան, վկայում է այն մասին,  որ Մարկը երգարվեստը դիտարկում  է բարձր արժեհամակարգի տեսանկյունից:

Մարկ Հայրապետյանը սովորում է Կոմիտասի անվան կոնսերվատորիայում, միաժամանակ ակտիվորեն ստեղծագործում է, մասնակցում համերգային տարբեր նախագծերի, որոնցից հատկանշական է, օրինակ, Առնո Բաբաջանյանին նվիրված համերգային երեկոն: Մարկն ընդգրկված է եղել նաև Ռոբերտ Ամիրխանյանի համերգային խմբում:

Սեպտեմբերի 2-ին տեղի ունեցավ Մարկի նոր երգի տեսահոլովակի յութուբյան պերմիերան. «Սիրեցի քեզ» երգը սևակյան մի քանի բանաստեղծությունների համադրությամբ է ստեղծվել:

Մարկը կատարում է ոչ միայն իր գրած երգերը, այլև համաշխարհային հիթեր՝ երաժշտասեր հանրությանը ներկայացնելով իր մեկնաբանությունը, կատարողական իր ոճն ու ձեռագիրը: 

Մարկ Հայրապետյանը նոր ստեղծագործություն է գրել՝ նվիրված  արցախյան 44-օրյա պատերազմի հերսների հիշատակին: Երաժշտության, ինչպես նաև խոսքերի հեղինակը ինքն է:

Տեղի ունեցավ երգի յութուբյան պրեմիերան։