Hraparak.am-ը գրում է.
«Այսօր խուզարկություն են իրականացրել պաշտապանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ինչպես նաև ՊՆ այլ նախկին ու ներկա բարձրաստիճան պաշտոնյաների բնակարաններում։ Մենք փորձում ենք այս տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալ ԱԱԾ-ից, սակայն ԱԱԾ մի քանի համարներով մեր զանգերին որևէ մեկը չի պատասխանում։ Դավիթ Տոնոյանի հեռախոսահամարները ևս անհասանելի են։
Քիչ առաջ մենք տեղեկություն ստացանք, որ Տոնոյանին ձերբակալել են, և շուտով նախաքննական մարմինը Տոնոյանին կալանավորելու միջնորդությամբ կմտնի դատարան»։