Փոխարժեքներ
15 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.99 |
EUR | ⚊ | € 435.64 |
RUB | ⚊ | ₽ 4.833 |
GBP | ⚊ | £ 517.81 |
GEL | ⚊ | ₾ 141.55 |
Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, ըմբշամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը գրում է․
«Ամեն անգամ, երբ Արցախյան 44-օրյա պատերազմում ներգրավված հիմնական դերակատարները հայտարարում են, որ հոկտեմբերի ընթացքում 2 անգամ առաջարկել են անհամեմատ ավելի լավ պայմաններով կանգնացնել պատերազմը, և Հայաստանի գերագույն հրամանատար համարվողը հրաժարվել է, մտածում ես, լավ, ի՞նչ կարգի տականք պետք է լինես, ինչքա՞ն պետք է չսիրես պետությունդ ու ազգդ, որ նման աղետ բերես նրա գլխին, հետո էլ շարունակես հաճույք ստանալ հետևանքներից: Իսկ երբ գիտակցում ես, թե ինչքան բարդ է լինելու նույնիսկ այդ առաջարկածը վերադարձնելը (մարդկային կյանքերն էլ անհնար), ուղղակի խելագարվում ես:
Եվ այսքանից հետո դեռ մարդիկ կան,որ ասում են, այլ ելք չուներ, ստիպված էր… դեռ ցիտողներ կան նրան, նույնիսկ «ձերդ գերազանցություն» անվանողներ…
1 տարի անցավ և առնվազն դատված լինելու փոխարեն, վայելում է իշխանությունը…»: