Ութսունինը տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի ռեժիսոր և դերասան Մելվին Վան Փիբլզը, ում անվանում են «սև կինոյի հոգևոր հայր»: Այդ մասին տեղեկացրել է ամերիկյան Criterion Collection ընկերությունը:
«Խորը վշտով տեղեկացնում ենք ամերիկյան կինեմատոգրաֆի հսկա Մելվին Վան Փիբլզի մահվան մասին, ով նախորդ գիշեր մահացել է տանը՝ընտանիքի շրջապատում»,- ասված է «Ինստագրամ»-ում տեղադրված հայտարարության մեջ:
Ընկերությունը հավելել է, որ Վան Փիբլզը խորը հետք է թողել աշխարհի մշակութային լանդշաֆտի վրա:
Մելվին Վան Փիբլզը ծնվել է 1932 թվականի օգոստոսի 21-ին՝ Չիկագոյում: Նրան ամենամեծ համբավը բերել է «Սվիտ Սվեբեկ» ֆիլմը (1971):
NBC- ն հայտնում է, որ հաջորդ շաբաթ Նյու Յորքի կինոփառատոնում տեղի կունենա այդ ֆիլմի հոբելյանական ցուցադրությունը՝ վերջինիս ստեղծման 50 –ամյակի կապակցությամբ: