կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-16 08:47
Առանց Կատեգորիա

Արարատ Միրզոյանը պատժո՞ւմ է ՀԱՊԿ-ին. «Հրապարակ»

Արարատ Միրզոյանը պատժո՞ւմ է ՀԱՊԿ-ին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀԱՊԿ արտգործնախարարների, պաշտպանության նախարարների եւ ԱԽ քարտուղարների համատեղ նիստին երեկ Հայաստանից մասնակցում էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Եթե Պնախարար Արշակ Կարապետյանը մի քանի օր է՝ Ռուսաստանում է եւ մեր սահմանային լարվածության հարցերով այնպիսի կարեւոր բանակցությունների մեջ է, որ անգամ մոր մահը չի ստիպել նրան՝ հրատապ վերադառնալ, ապա անհասկանալի է Արարատ Միրզոյանի բացակայությունն այս միջոցառումներից։ Երեկ ԱԳՆ մամուլի խոսնակը լրագրողներին փոխանցել էր, թե Միրզոյանն օդանավի անսարքության պատճառով չի մեկնել Դուշանբե։ Այս բացատրությունն ԱԳՆ-ում ծիծաղ էր հարուցել՝ այն որակում էին փնթի եւ անհիմն:

«Ի՞նչ օդանավով պետք է մեկներ՝ առաջին բորտո՞վ, իսկ Արմեն Գրիգորյանն ինչպե՞ս է մեկնել։ Նույնիսկ եթե օդանավը փչացած է, կարող էր օդանավ վարձել, սովորական չվերթով մեկնել»։ Իսկ թե որն է չմեկնելու իրական պատճառը, ենթադրում են. «Հավանաբար, ավելի կարեւոր՝ եվրոպական պաշտոնյաների հետ հանդիպման օրակարգ ուներ, դրա համար չմեկնեց»։

Նշենք, որ երեկ Միրզոյանը հանդիպել է Սլովակիայի արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի, մեկ օր առաջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի եւ Ֆրանսիայի ԱԳՆ մայրցամաքային Եվրոպայի դեպարտամենտի փոխտնօրենի հետ: Նշենք, որ ՀԱՊԿ երեկվա նիստին քննարկվել է Աֆղանստանի շուրջ առկա իրավիճակը, հայտարարվել է, որ կազմակերպությունը, ըստ մարտահրավերների, անհրաժեշտ օգնություն կցուցաբերի անդամ Տաջիկստանին՝ սահմանների պաշտպանության հարցում:

Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ չի բացառվում, որ ՀՀ-ի կողմից սա պատասխան է ՀԱՊԿ-ի` արցախյան պատերազմում եւ ՀՀ սահմանների ոտնձգությունների նկատմամբ ցուցաբերած անտարբերությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում