կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-07-21 12:09
Քաղաքական

Հրապարակվում է Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, հրապարակում է Արմեն Չարչյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։

Նշենք, որ պաշտպանները Չարչյանի նկատմամբ ընտրված կալանքը գրավով փոխարինելու մասին միջնորդություն են ներկայացրել դատարանին։ Նրանք պնդում են, որ նրա՝ կալանքի տակ մնալու հիմքերը բացակայում են։

Հիշեցնենք, որ Չարչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 154.2-րդ հոդվածի հատկանիշներով՝ ընտրողներին կաշառք տալը, ստանալը, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտումը կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելը։

Համացանցում տարածվել էր մի ձայնագրություն, ըստ որի՝ Չարչյանը բժշկական կենտրոնի իր աշխատակիցներին հորդորում էր մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Ըստ պաշտպանական թիմի՝ դատարան է ներկայացվել այդ ձայնագրության մոնտաժված տարբերակը, ամբողջական տարբերակում, ըստ պաշտպանների, սպառնալիք կամ ճնշում չի գործադրվել աշխատակիցների նկատմամբ։

Առաջարկում ենք դիտել ուղիղ հեռարձակումը։