կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2020-11-30 18:12
Քաղաքական

Ակցիա իրականացնողների վրա հարձակվողներից մեկը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի մայրն է եղել. իրավապաշտպան

Ակցիա իրականացնողների վրա հարձակվողներից մեկը Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի մայրն է եղել. իրավապաշտպան

Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիեւի երեւանյան աջակիցների թվում ճանաչել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Ի գիտություն իրավապահների։

Հենց նոր ինձ տեղեկացրեցին, որ խաղաղ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա հարձակված՝ իլհամ ալիեւի երեւանյան աջակիցների թվում ճանաչել են Երեւան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի՝ Ավետ Պողոսյանի մորը։

Ստուգե՛ք, խնդրեմ, այս տեղեկությունը»,- գրել է նա։