կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-09-13 19:00
Արցախ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մենք Արցախի հարցը դնում ենք Բրիտանիայի կառավարության առաջ, բայց այնտեղ ադրբեջանական նավթի բաժնետոմսեր կան․ Ք․ Քոքս

Մեր այցելության նպատակը մեր խորը մտահոգությունն է Արցախում եւ Հայաստանում կատարվածի առնչությամբ, եւ մենք եկել ենք՝ մեր աչքերով տեսնելու, թե ինչ է կատարվում, որովհետեւ սեփական աչքերով տեսնելը շատ տարբեր է ինչ-որ մեկի հաղորդագրությունները կարդալուց։ Մեր այցի ընթացքում հասցրել ենք հանդիպել շատ տեղահանվածների, որոնք անցել են դժոխքով, բայց խիզախ են։ Մեր հանդիպումը կարեւոր էր՝ հասկանալու համար, թե ինչո՞վ կարող ենք օգնել Արցախին, եւ այս հարցում ՀՅԴ Հայ դատի գրասենյակն առավելագույնս օգնեց մեզ՝ Yerkir.am-ի հետ բացառիկ հարցազրույցում հայտարարեց Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսը։

«Մենք հրապարակելու ենք հոդված, որտեղ ցույց կտանք Ադրբեջանի վայրագությունները, մարդկության դեմ արարքները, ինչպես նաեւ ռազմագերիների հանդեպ նրանց վատ վերաբերմունքը հրադադարի պայմանագիր կնքելուց հետո։ Շատ բան կա միջազգային հանրությանը ներկայացնելու։ Այսօր մենք քննարկեցինք՝ ինչպե՞ս կապեր ստեղծել Հայաստանի եւ Արցախի բարեկամների միջեւ։ Դժբախտաբար, Մեծ Բրիտանիայի կառավարությունը նրանց մեջ չէ։ Մենք ջանք չենք խնայում, որպեսզի այս հարցերը դնենք Մեծ Բրիտանիայի կառավարության լուսարձակի տակ, բայց, դժբախտաբար, ոչ մի աձագանք չենք ստանում, որովհետեւ այնտեղ ադրբեջանական նավթի մեծ բաժնետոմսեր կան։ Դրա համար այլ ելքեր ենք փնտրում՝ ուրիշ ազդեցիկ միավորումների ու կազմակերպությունների միջոցով գրավենք միջազգային հանրության ուշադրությունը։ Այս պահին, դժբախտաբար, չենք կարող Արցախ այցելել․ պատճառները հստակ են, բայց եթե ամեն ինչ լավ կազմակերպվի, մեծ սիրով կայցելենք»,-նշեց բարոնուհին։

Մանրամասն՝ տեսանյութում