ԱԺ նախագահ Ալենն Արցախի անկախության 30-ամյակը նշել է Հունաստանում. Արցախ գնալու ժամանակ չունի։ Այս մասին գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։
«Ըստ Tzhvzhik թելեգրամյան ալիքի, ՀՀ ԱԺ նախագահ Ալենը հանգստանում է Հունաստանի Միկոնոս կղզում և ժամանակն անցկացնում է ամենաթանկ զվարճանքի վայրերում...
Ըստ նույն թելեգրամյան ալիքի, Ալենը, ինչպես նաև քայլիստ երեսփոխան DJ Էդիկն իրենց երեկոներից մեկն անցկացրել են Միկոնոսի ամենաթանկ "The Void club" ակումբում, որի մուտքը միայն արժի 3-6 հազար եվրո...
Իսկ մեկ օր առաջ էլ, ըստ Tzhvzhik թելեգրամյան ալիքի, Ալենը մի լավ տժժացել է Սկորպիոնս հանգստավայրում...
Հիմա հասկանալի է, թե ինչու՛ Արցախի անկախության 30-ամյակի օրը՝ սեպտեմբերի 2-ին Նիկոլ Անհողն ու իր ԱԺ նախագահն Արցախ չմեկնեցին... Նրանք հանգստանում են. մեկը հայրենի Տավուշում, իսկ մյուսն էլ Միկոնոսում...
Հետաքրքիր է, նախկիններին արդարացիորեն քննադատողները հիմա չեն հարցնում իրենց սիրելի քայլիստներին և նույն Ալենին, թե իրենց որտեղից այդքան գումար, որ կարող են միայն ակումբ մուտքի համար 3-6 հազար եվրո վճարել...
Քայլիստ "բոմժերն" այնքան են հաբռգել, որ երկիրը կործանելուց և խայտառակելուց հետո վայելում են իրենց հանգիստն արտերկրներում՝ մոռանալով, թե մինչև իշխանության գալը ինչերի են ընդունակ եղել, որ ամսեկան մի 100 հազար դրամ գումար վաստակեին...»,- գրել է քաղաքագետը: