Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Թուրքական ցանկացած կառավարություն չի կարողանա Ղրիմը ճանաչել Ռուսաստանի կազմում: Այս կարծիքին է Անկարայի Յըլդըրըմ Բեյազիտի անվան համալսարանի դասախոս, Անկարայի ռուսագիտության ինստիտուտի ղեկավար Սալիհ Յըլմազը. գրում է Lenta.ru- ն:
Նրա խոսքով՝ երկրում ապրում են մեծ թվով Ղրիմի թաթարներ, հետևաբար, Ղրիմը որպես ռուսական տարածք ճանաչելը բացասաբար կազդի ընտրություններում պետության ղեկավարի աջակցության վրա:
Միաժամանակ, Յըլմազը Հյուսիսային Կիպրոսի շուրջ ստեղծված իրավիճակն արմատապես տարբերակել է Ղրիմի խնդրից: Նա բացատրել է, որ իրավիճակը կարող է այլ լինել, եթե Ղրիմը հռչակի իր անկախությունը Ուկրաինայից, բայց շարունակի գոյությունը Ռուսաստանից առանձին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մալթեփե համալսարանի դասախոս Հասան Ունալը հայտարարել էր, որ ՌԴ–ն կարող է ճանաչել Հյուսիսային Կիպրոսի անկախությունը՝ Թուրքիայի կողմից Ղրիմը ՌԴ տարածք ճանաչելու դիմաց, որին ի պատասխան՝ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ Ղրիմը գործարքների առարկա չէ։