Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հուլիսի 24-ին, ժամը 20.17-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգած քաղաքացին հայտնել էր, որ հյուրերը, որոնք այդ պահին դեռ իր տանն են, հեռախոսի պատյանի միջից գողացել են 20.000 դրամ։ Րոպեներ անց ոստիկանություն ահազանգած նույն քաղաքացին հայտնել էր, որ զինված 2 անձ իրենից փող են պահանջում:
Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի վայր մեկնած ոստիկաններին ահազանգած տղամարդը հայտնել էր, որ իր ծանոթն ու նրա ընկերը փող հափշտակելու նպատակով դանակով հարձակվել են իր վրա, սպառնալիքներ հնչեցրել և պահանջել, ապա ստացել են 40.000 դրամ:
Նշված անձանց հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ 4-րդ բաժանմունքի և Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները պարզել են, որ արարքը կատարել են 18 և 22 տարեկան երկու երիտասարդներ։ Նրանք հայտնաբերվել և բերման են ենթարկվել:
Հարուցվել է քրեական գործ։ 22-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է հանցագործության գործիք դանակը և հափշտակված փողը:
Երիտասարդները ձերբակալվել են:
Կատարվում է նախաքննություն։