|
Փոխարժեքներ
29 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.1 |
| EUR | ⚊ | € 452.72 |
| RUB | ⚊ | ₽ 4.9987 |
| GBP | ⚊ | £ 522.48 |
| GEL | ⚊ | ₾ 140.9 |
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) նախագահ Մուստաֆա Շենթոփը երկուշաբթի՝ հուլիսի 26-ին, այցելել է Ադրբեջան՝ մասնակցելու Ադրբեջանի, Պակիստանի և Թուրքիայի խորհրդարանների խոսնակների առաջին եռակողմ հանդիպմանը:
Հուլիսի 27-ին Ադրբեջանի մայրաքաղաքում նախատեսված է երեք երկրների օրենսդիր մարմինների ղեկավարների հանդիպումը: Արդյունքներից հետո նախատեսվում է ստորագրել Բաքվի հռչակագիր:
Բացի դրանից՝ խորհրդարանի խոսնակը հանդիպում կանցկացնի թուրքական գործարար շրջանակների ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Շենթոփը Թուրքիա կվերադառնա հուլիսի 29-ին՝ Արցախից բռնազավթած Շուշի և Վարանդա քաղաքներ այցելելուց հետո: