|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Գիշերը Ադրբեջանի կողմից օկուպացված Քարվաճառի սահմանին լարված է եղել։ Լարվածությունը մեծ է եղել հենց Սոթքի հանքի տարածքում, քանի որ սահմանն անցնում է հանքի հենց միջով։ Անկանոն կրակոցներ են հնչել։
«Գեոպրոմայնինգ Գոլդ» ընկերությունից Tert․am–ին հայտնեցին, որ զինվորականների մեջ եղել է խնդիր, հնչել են անկանոն կրակոցներ, իսկ քանի որ աշխատակիցներն աշխատում են հենց սահմանին ու դիրքերին կպած, ընկերության ղեկավարությունը որոշում է կայացրել տարհանել աշխատակիցներին։ Աշխատակիցներից ոչ ոք չի տուժել, տարհանվել է շուրջ 150 աշխատակից։