| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հուլիսի 25-ին, ժամը 06։49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրից դեպքի Լենինգրադյան փողոց տանող հատվածում գտնվող բենզալցակայանում հրդեհ է բռկնվել։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը։
Պարզվել է, որ «BMW» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Չ․) բախվել է Լենինգրադյան փողոցում գտնվող «Ֆլեշ» բենզալցակայանի արգելապատնեշին, այնուհետև վնասել՝ 2 ծառ. բենզալցակայանում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։11-ին, մարվել՝ 07։18-ին։ Այրվել է բենզալցակայանի 2 լիցքավորիչ սարք: