|
Փոխարժեքներ
10 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Փետրվարի 26-ին` ժամը 22։16-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նորագավիթ թաղամասում գտնվող պանրի գործարանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արտաշատի խճուղու թիվ 49/4 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ին պատկանող տարածքում։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:31-ին, մարվել ժամը 22:42-ին:
Այրվել են ջերմոցաշինական ընկերությանը պատկանող 1 GST մակնիշի տրակտորի թափքը ու շարժիչի հատվածն ամբողջությամբ և մասամբ՝ 2-րդ GST մակնիշի տրակտորի թափքն ու անվադողերը։