կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2018-04-28 10:04
Հասարակություն

Հրդեհ` Երևանում. «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Հրդեհ` Երևանում. «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր է մեկնել 5 մարտական հաշվարկ

Ապրիլի 28-ին, ժամը 03:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 14 տան մոտակայքում գտնվող տներից մեկում:

ԱԻՆ-ից տեղեկանում ենք, որ հրդեհի բարդության «ԲԻՍ 1» կանչով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից հինգ մարտական հաշվարկ և «ԱԲԿ» պետական ոչ առևտրային կազմակերպության հերթապահ բժիշկը: 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Նիկոլայ Օստրովսկու փողոցի թիվ 10 և թիվ 12 տների տանիքներում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 04:30-ին, մարվել՝ 04:54-ին:

Այրվել են թիվ 10 տան տանիքի փայտյա կառուցատարրերն՝ ամբողջությամբ (մոտ 50 քմ), և թիվ 12 տան տանիքի փայտյա կառուցատարրերը՝ մասամբ (մոտ 30 քմ):

Հրդեհի հետևանքով տուժածներ չկան: