կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-13 15:55
Հասարակություն

ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասվել են ավտոմեքենաներ. Shamshyan.com

ԵՊՀ-ի բակում հսկայական բարդին արմատից պոկվել ու տապալվել է, վնասվել են ավտոմեքենաներ. Shamshyan.com

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։25-ի սահմաններում Կենտրոն վարչական շրջանում՝ Ալեք Մանուկյան փողոցում, հսկայական բարդին արմատից պոկվել և ընկել է Երևանի պետական համալսարանի բակում կայանված BMW X3, Nissan X Trail և Opel մակնիշի ավտոմեքենաների վրա։

Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևանի թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարները սահմանազատել են տարածքը և սպասում են, թե երբ կժամանեն Երևանի քաղաքապետարանի և Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմից։

Ծառի ընկնելու հետևանքով Opel-ն ամբողջովին դարձել է ոչ շահագործելի, մյուս ավտոմեքենաները նույնպես վնաս են կրել։

Ո՞վ է փոխհատուցելու քաղաքացիների վնասը, դեռևս պարզ չէ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։