|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.56 |
| EUR | ⚊ | € 436.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.9449 |
| GBP | ⚊ | £ 503.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.18 |
Ավստրալիայի խորհրդարանի անդամ Քրիսթի ՄքԲեյնը միացել է «Արդարության համատեղ նախաձեռնությանը» սատարող դաշնային օրենսդիրների աճող խմբին, որոնք երկրի կառավարությունից՝ ի դեմս Ավստրալիայի վարչապետի, պահանջում են պաշտոնապես ճանաչել հայերի, ասորիների և հույների ցեղասպանությունը: Այս մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի գրասենյակը:
«Արդարության համատեղ նախաձեռնությունը» փոխըմբռնման հուշագիր է, որը 2020-ի փետրվարին կնքել են Ավստրալիայի հայ, հույն և ասորի համայնքները, որով կոչ է արվում ճանաչել երեք ազգերի ցեղասպանությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ՄքԲեյնը նախկինում եղել է Բեգա Վելի Շիրի քաղաքապետ և դաշնային խորհրդարանի անդամ է դարձել անցած տարի:
Հայ դատի Ավստրալիայի գրասենյակի գործադիր տնօրեն Հայկ Կայսերյանը ողջունել է ՄքԲեյնի քայլը` հավելելով, որ ավելի քան քառասուն դաշնային խորհրդարանական դիմել է երկրի կառավարությանը` 1915-ին տեղի ունեցած ցեղասպանությունների ճանաչման կոչով: