Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սաուդյան Արաբիան և Իրանը, Իրաքի ղեկավարության աջակցությամբ, կշարունակեն երկկողմ հարաբերությունների կարգավորման բանակցությունները: Այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ Կազիմին կիրակի երեկոյան «Ալ Հադաթ» հեռուստաալիքում հրապարակված հարցազրույցում:
«Իրաքը հավատարիմ է տարածաշրջանում դրական դեր խաղալուն և աշխատում է օգնել հարևանների տեսակետները մերձեցնելուն: Ես նկատի ունեմ ոչ միայն Իրանի և Սաուդյան Արաբիայի, այլ նաև շատ այլ երկրների միջև հարաբերությունները: Ինչ վերաբերում է սաուդա-իրանական բանակցություններին, դրանք կշարունակվեն՝ երկու կողմերին օգուտ տալու համար»,- ընդգծել է Իրաքի ղեկավարը:
Ըստ ալ Կազիմիի՝ Թեհրանն ու Ռիադը շատ պատասխանատու են այս հարցում՝ ցույց տալով «խորը իմաստություն և փոխըմբռնում տարածաշրջանի ապագայի ռիսկերը վերացնելու առումով»:
Մայիսին Իրաքի նախագահ Բարհամ Սալեհը տեղեկացրել էր, որ Իրանի ու Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչներն արդեն բանակցությունների մի քանի փուլ են անցկացրել Բաղդադում: Ավելի ուշ, Իսլամական Հանրապետության և Թագավորության իշխանությունները հույս հայտնեցին, որ կողմերի հետագա խորհրդակցությունների ընթացքում կկարողանան փոխըմբռնման հասնել:
Իրանի ու Սաուդյան Արաբիայի հարաբերությունները հատկապես վատթարացել էին Եմենում 2015 թ. արաբական պետության ձեռնարկած ռազմական գործողության պատճառով՝ ընդդեմ իրանամետ հութիների, ինչպես նաև Սաուդյան Արաբիայում շիա քարոզչի մահապատժի պատճառով, որից հետո Իրանում հարձակումներ կատարվեցին սաուդական դիվանագիտական ներկայացուցչությունների վրա՝ դրանով վերացնելով երկու երկրների դիվանագիտական հարաբերությունները։