Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ անկախ պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Աննա Գրիգորյանն ու Սոֆյա Հովսեփյանը նախաձեռնել են ԱԺ հայտարարության նախագիծ՝ «Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ ուժի կիրառման եւ ղարաբաղյան հակամարտության ներկա փուլի մասին»:
Անկախ պատգամավորները տեքստում ամրագրում են, որ Արցախի որոշ բնակավայրեր օկուպացված են Ադրբեջանի կողմից, եւ որ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ոչ թե Արցախի հարցի կարգավորման, այլ հրադադարի պարտադրանքով ստորագրված հայտարարություն է: ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մայիսի 27-ի նիստում միաձայն ընդունվել էր հայտարարության նախագիծը, որը պետք է հերթական նիստերի օրերին ներառվեր ԱԺ լիագումար նիստերի օրակարգ, սակայն հունիսի 15-ից մեկնարկած նիստերն այդպես էլ չկայացան. քվորում չկար, ու Արցախի ապագային առնչվող կարեւորագույն փաստաթղթի քննարկումը եւ քվեարկությունը չկայացան:
Երեկվանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը նախաձեռնել է ԱԺ արտահերթ նստաշրջան, սակայն անկախ պատգամավորների նախաձեռնությունն այդպես էլ չի ներառվել ԱԺ-ի կողմից քննարկվող հարցերի շարքում»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։