Փոխարժեքներ
14 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.08 |
EUR | ⚊ | € 430.96 |
RUB | ⚊ | ₽ 4.8131 |
GBP | ⚊ | £ 512.46 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Հունիսի 26-ին կատարվել է 32 թեստավորում, որի արդյունքում Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք ։
Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 11 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:
Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 8825 քաղաքացու հետազոտություն, որից 905-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։
Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2889 դեպք: Կատարվել է 26 277 թեստավորում:
Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: