|
Փոխարժեքներ
29 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Երեկ այս հրապարակ էին բերել մի քանի հազար քաղաքացիների՝ իրենց կամքին հակառակ։ Այսօր իրենցից շատերն այստեղ են, որովհետեւ եկել են հոժար կամքով։ Եկել են հանուն ուժեղ ու կայուն Հայաստանի,-«Հայաստան» դաշինքի՝ Հանրապետության հրապարակի եզրափակիչ հանրահավաքի ժամանակ, ըստ Yerkir.am-ի, ասաց դաշինքի ներկայացուցիչ Վահե Հակոբյանը։
Նրա խոսքով՝ մեր հայրենակիցները դաշինքը որպես իշխանություն են տեսնում, որն ամսի 21-ին վերցնելու է պետությունը կառավարելու ղեկը եւ երկիրը հանի այս վիճակից։
«Հունիսի 20-ին մերժում ենք պոպուլիզմը, դավաճանությունը, սուտը, կեղծիքը։ Նիկոլը բունկերում է գիշերն անցկացնելու' բրոնեժիլետով»,-ասաց Վահե Հակոբյանը։
Մանրամասն՝ տեսանյութում