Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ուղիղ մեկ տարի առաջ՝ հունիսին, Սևանում ընկերս որդու հետ եկավ, որդին թրաշը պահած էր, ընկերներով մեկը մեկին ասում է՝ Գրիգո՛ր, թրաշդ պահել ես, չե՞ս վախենում՝ բռնեն, նախարար նշանակեն՝ ըստ Yerkir.am-ի այս պատմությունը պատմեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Նոյեմբերյանի ընտրողների հետ հանդիպմանը։
«Շատ բնորոշ է այս իշխանությանը․ այդ սկզբունքով էին կառավարություն ձևավորում, այդ սկզբունքով էին պատասխանատու պաշտոններին մարդկանց նշանակում, և հետևանքը տեսանք․ մարդիկ, որոնք բացարձակապես այդ ոլորտից գաղափար չունեն, սկսում են այդ ոլորտը ղեկավարել։ Հաջորդ օրը՝ պաշտոնում նստելուց հետո, սկսում են հավատալ, որ իրենք այդ ոլորտի մասնագետն են և սկսում են որոշումներ կայացնել, որոնք, փոխանակ այդ ոլորտը առաջ տանեն, հետևողականորեն քայքայում են այն, ինչ եղել է մինչև իրենց։ Մենք սա տեսնում ենք գյուղի հետ կապված, մշակույթի հետ կապված, մենք սա տեսել ենք նաև բանակի հետ կապված»,-ասաց նա։
Քոչարյանը նշեց, որ «էլիտայի» դեմ պայքարը, որ հայտարարել է Փաշինյանը, ավելի շատ դասակարգային տերմին է և 18 թ-ի հեղափոխության ոգին արթնացնելու նպատակ ունի։
«Մենք տեսանք սրա հետևանքները՝ ծանր են։ Բայց այս ամեն ինչի համար կան մեղավորներ և կան պատասխանատու անձինք»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Նրան զարմացնում է այս քարոզարշավը, որը տեղի է ունենում այսօր Հայաստանում։
«Սովորաբար, քարոզարշավի ժամանակ իշխանությունը շրջում է տարբեր բնակավայրերով և պետք է հաշվետվություն տա, թե ինչ է արել, ինչ հաջողություններ է գրանցել։ Եվ եթե կա ինչ-որ անհաջողություն, պետք է հաշվետվություն տա, թե ինչու այս կամ այն խոստումը չի կատարվել։ Մինչ այս քարոզարշավը ես փորձեցի ուղղակի վերհիշել՝ ինչ կարգախոսներով է այս իշխանությունը եկել իշխանության։ Հատ առ հատ մի հատ նայեք՝ ինչ են խոստացել, ինչ են արել․ զրո արդյունք։ Այսպիսի արդյունքով մարդամեջ դուրս գալը ամոթ է։ Եվ քանի որ ասելիք չկա, աշխատանքի արդյունք չկա՝ ի՞նչ պետք է անեն․ պետք է ուրիշների վրա հարձակվեն, պետք է բոլոր անհաջողությունների մեղքը ուրիշների վրա բարդեն, պետք է գոռան, ծվան, լաչառություն անեն, պետք է մատ թափ տան, կապիկություններ անեն ամբիոններից․ այս հարցում լավ են, վարպետ են՝ առանց գրիմի»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա նշեց, որ հիմա իրենք ասում են հետևյալը՝ իրենք գալիս են լուրջ ծրագրով, իրենք ունեն փորձառու թիմ, իրենք վճռական են, իրենց խոստումների տեր են․ այդպես եղել է, այդպես կա և այդպես լինելու է։
Մանրամասն՝ տեսանյութում․