|
Փոխարժեքներ
19 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Մայիսի 28-ին՝ Հայաստանի առաջին հանրապետության հռչակման խորհրդանշական օրը, կազմակերպվել էր երդման և խոստման արարողություն: Այն տեղի է ունեցել դաշնակցական Արտակ Իշխանյանի և իր ընկերների նահատակման վայրում, որն արդեն սրբավայր է դարձել նրանց ճանաչողների համար:
Արարողության ընթացքում 7 նորագիրներ համալրել են ՀՅ Դաշնակցության, իսկ 5-ը՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության շարքերը:

Երդման և խոստման արարողության կնքահայրը ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Սերգեյ Շահվերդյանն էր:

Արցախի ներկայիս հետպատերազմյան դժվարին իրավիճակում ՀՅԴ շարքերի համալրումը վկայություն է առ այն, որ վերստին ամրանում է հավատը ՀՅԴ-ի՝ որպես երկրի ազգապահպան, Միասնական Հայաստանի գաղափարով առաջնորդվող և ժողովրդի ճակատագրով մտահոգ միակ քաղաքական ուժի նկատմամբ:

Միասնական և կարող ուժերով շարունակվում է պայքարը հանուն Հայաստանի և Արցախի հարատևության: