«Միասնություն» շարժման ղեկավար Արման Վարդանյանը գրոում է.
«Հայաստանը անվտանգային և դիվանագիտական կոլապսի առաջ է կանգնած, սակայն նախընտրական շրջան թևակոխած քաղաքական ուժերի առաջնորդները, գործուն քայլերի փոխարեն, զբաղված են ընտրական ռեսուրսների մոբիլիզացիայով։ Մինչդեռ պետության այսպիսի վիճակը ենթադրում է բոլորովին այլ մոբիլիզացիա՝ հանրային, քաղաքական, ռազմական։ Քաղաքական առաջնորդները մաքսիմալ սեղմ ժամկետում պետք է հրաժարվեն արտահերթ ընտրություններին մասնակցելուց, չեղարկեն արտահերթ ընտրությունները, իշխանությունից հեռացնեն ժամ առ ժամ պետությունը կործանման տանող Նիկոլ Փաշինյանին և ստեղծեն ռազմաքաղաքական խորհուրդ՝ երկիրը ցնցումներից զերծ պահելու և հանդարտ հուն վերադարձնելու համար։ Հակառակ պարագայում անհասկանալի է, թե հարյուրավոր գերիների ու նոր գերեվարումների, պետության խորտակվող նավի պարագայում քաղաքական գործիչները ինչ են քարոզելու իրենց ընտրողներին։
Ամեն րոպեն թանկ է, սթափվեք և գործի անցեք։ Պատմությունը որևէ մեկին չի ներելու իր անգործությունը, անկախ նրանից իշխանության, թե ընդդիմության դաշտից է»։