Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Ըստ ամերիկյան Facebook սոցիալական ցանցի փորձագետների՝ Ռուսաստանը և Իրանը կեղծ հաշիվներ, էջեր և բովանդակություն ստեղծելու առաջատարներն են 2017 թվականից. հաղորդում է The Hill-ը:
Ընկերության ղեկավարությունը պնդում է, որ Ռուսաստանից և Իրանից օգտատերերը ավելի շատ են կեղծ էջեր և բովանդակություն ստեղծում, քան մյուսները, որոնք մոլորեցնում են օգտվողներին:
Նշվում է, որ 2017 թվականից ի վեր Facebook-ն արգելափակել է Ռուսաստանում և Իրանում ստեղծվող շուրջ 150 ցանց՝ իբր ոչ ճիշտ պահվածքի համար: Հաշիվները, էջերն ու խմբերը արգելափակվել են:
Ընկերությունը նշել է, որ մեծ աշխատանք է կատարվել ապատեղեկատվությանը արագ արձագանքելու ուղղությամբ:
Ավելի վաղ ԱՄՆ օրենսդիրները մեղադրել էին Google-ի, Facebook-ի և Twitter-ի գլխավոր տնօրեններին, որ նրանց ընկերությունները մեծ դեր ունեն ապատեղեկատվության տարածման մեջ: