Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
2021թ. մայիսի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի ՄՏԼԲ տեսակի զինտեխնիկան մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, Սիսիան-Մուծք ճանապարհի 15 կիլոմետրի հատվածում, դուրս է եկել ճանապարհից և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով տեխնիկայի մեխանիկ-վարորդ, պարտադիր ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը ստացած մարմնական վնասվածքներից մահացել է, իսկ տեխնիկայում գտնվող երեք պարտադիր ժամկետային զինծառայող և զորամասի զրահատանկային ծառայության պետը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն: