|
Փոխարժեքներ
18 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ յոթերորդ կայազորային քննչական բաժնում քննություն է տարվում այսօր՝ ժամը 16:00-ի սահմաններում Լոոու մարզի Մեծավան-Տաշիր ճանապարհին տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԱԾ ՍԶ N զորամասի պայմանագրային զինծառայողը, վարելով իր անձնական «Ֆոլկսվագեն Պոլո» մակնիշի 34TQ334 համարանիշի ավտոմեքենան, Մեծավան-Տաշիր ճանապարհին կորցրել է մեքենայի կառավարումը և այն շրջվել է։
Վթարի հետևանքով վարորդը և ավտոմեքենայում գտնվող նույն զորամասի ևս չորս պայմանագրային զինծառայողներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Տաշիրի հիվանդանոց: Բուժզննման նախնական արդյունքներով՝ վթարի հետևանքով զինծառայողները ծանր մարմնական վնասվածքներ չեն ստացել։