կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-21 17:12
Քաղաքական

Ընտրությունները պետք է վերածվեն նիկոլիզմը ոչնչացնելու մարտադաշտի. Գ. Գևորգյան

Ընտրությունները պետք է վերածվեն նիկոլիզմը ոչնչացնելու մարտադաշտի. Գ. Գևորգյան

Ռազմական և քաղաքական գործիչ, «Ազգային ճակատ» հայրենասիրական հասարակական կազմակերպության նախագահ Գևորգ Գևորգյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Գյուղ առ գյուղ հանձնում են թշնամուն։ Մեր անվտանգության դարպասներն են ջախջախում: նիկոլիզմի անիվը շարունակում է իր պտույտը և գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ 2018-ի ապրիլին, Հանրապետության հրապարակում, այդ անիվին թափ հաղորդած ժողովուրդը չի ուղղել իր սխալը, ջարդուփշուր անելով իրեն, իր զավակներին սպանող մահաբեր անիվը:
 
2018-ի ապրիլից, հայ ժողովուրդը, Հայաստանն ու Արցախը ենթարկվում են նախճիրի։ Եվ այդ նախճիրը իրակացվում է թունավոր ու պիղծ մեթոդով` նիկոլիզմով։ Այդ նախճիրի զոհ գնաց Արցախի մեծագույն հատվածը, հազարավոր կյանքեր, պետական համակարգը և այսօր նաև Հայաստանի Հանրապետությունը, կոնկրետ տարածքներով:
 
Այս ամենը գիտակցողները, իրենց խաբված համարողները, մանիպուլյացիայի զոհերը և բոլոր նրանք, ովքեր հասկացել են արդեն կամ սկսում են հասկանալ, թե ինչ արհավիրքի մեջ է հայտնվել Հայաստանը, այլևս մի ճանապարհ ունեն՝ զանգվածաբար, ամենուր մերժել նիկոլին, իսկ առաջիկա ընտրությունները վերածել նիկոլիզմը ոչնչացնելու մարտադաշտի»։