կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-19 20:54
Հասարակություն

Դատախազությունը որոշել է նոր իրավական աբսուրդի բարձունքներ նվաճել. Վարդևանյան

Դատախազությունը որոշել է նոր իրավական աբսուրդի բարձունքներ նվաճել. Վարդևանյան

Դատախազությունն արդեն իրեն լիազորություն է վերապահել՝ Սահմանադրական դատարանի որոշումների գնահատման, մի հատ էլ քննադատման։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Փաստորեն գլխավոր դատախազությունը որոշել է նոր իրավական աբսուրդի բարձունքներ նվաճել։ Դատախազությունն արդեն իրեն լիազորություն է վերապահել՝ Սահմանադրական դատարանի որոշումների գնահատման, մի հատ էլ քննադատման։ Կարծես թե նման վարքագիծ արդեն մի քանի ամիս է նույնիսկ դատարաններ շրջափակողները իրենց թույլ չէին տվել։ Կարծես թե պետք է Սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի պետական համակարգում ԲԱՐՁՐ դերի մասին գիտական հոդված փոխանցել դատախազներին։ Սահմանադրական դատարանը սովորական դատարան չէ, որ վերաքննիչ բողոքի բառերով ու տերմիններով գնահատական տաք։ Հարց է առաջանում, էլ ինչ պետք է լինի, որ դատախազությունը իր սահմանադրական կարգավիճակին հարիր վարքագիծ դրսևորի՝ ընդունի իր սխալը, հայցի ներողամտություն։ Պատկերացրեք դատախազությունը իրեն դիտարկում է Սահմանադրության նորմերը ՄԻԱԿ մեկնաբանելու լիազորություն ունեցող մարմնից ավելի <<գիտակ>>։ Դատախազությունը կարծես տեղյակ չէ, որ Սահմանադրական դատարանի մասին ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքը պետք էր մանրամասն կարդալ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը։ Այս խայտառակ վարքագիծը հակասում է սահմանադրական մարմնին ներկայացվող պահանջներին և տարրական հարգանքի կանոններից շեղում է։ Առհասարակ 300․1-ի վերաբերյալ դատախազության վարքագիծը ոչ թե առնչվում է իրավունքի հետ, այլ ավելի շատ հիշեցնում է <<Խաչագողի հիշատակարանը>> վեպը․․․։

Հ․Գ․ ՍԴ-ի մասին խոսալու փոխարեն, թող նույն ոճով հայտարարեն ՀՀ տարածքային ամբողջականությունը թշնամու կողմից մինչ օրս խախտելու փաստի առթիվ քրեական գործով ԻՆՉ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ․․․»,– գրել է նա։

 

Տես նաև՝ ՍԴ-ն մերժել է Արթուր Դավթյանի դիմումը. Դատախազությունը արձագանքում է: