|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անիծել է Ավստրիայի կառավարությունը Իսրայելի դրոշը բարձրացնելու համար:
«Ես անիծում եմ Ավստրիայի կառավարությանը, որը Իսրայելի դրոշը կախել է կանցլերի վարչակազմի շենքի վրա: Ձեր պետության շենքի վրա ահաբեկչական պետության դրոշ բարձրացնելը նշանակում է ձեզ նույնացնել ահաբեկչության հետ»,- ասել է նա:
Իսրայելի դրոշները բարձրացվել էին կանցլերի դաշնային գրասենյակի և Ավստրիայի արտաքին գործերի նախարարության տանիքին՝ «ի նշան համերաշխության, քանի որ Իսրայելի դեմ ահաբեկչություններն արժանի են ամենախիստ դատապարտման»:
Էրդողանը մայիսի 16-ին հայտարարել էր, որ միջազգային հանրությունը պետք է «ուժեղ և զսպող դաս տա Իսրայելին»՝ Պաղեստինի հետ սրվող հակամարտության համար: Դրանից առաջ նա պաղեստինա-իսրայելական ուղղությամբ սրումը համեմատել էր Արցախի «օկուպացիայի» հետ: Էրդողանը շեշտել էր, որ Թուրքիան զայրացած է Իսրայելի «ահաբեկչական լծի» վրա, որը «հատել է բոլոր սահմանները», և խոստացել էր օգնել պաղեստինցիներին: