կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-05-17 11:45
Քաղաքական

Մուրադովը մի ամիս առաջ բնութագրել էր ձեզ, ու այդ ոսկորը մնացել էր ձեր կոկորդում. Սոֆյա Հովսեփյան

Մուրադովը մի ամիս առաջ բնութագրել էր ձեզ, ու այդ ոսկորը մնացել էր ձեր կոկորդում. Սոֆյա Հովսեփյան

Սոֆյա Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Հաստատ, ամեն ձախողման մեջ մարդ կգտնվի մեղադրվելու: Մի քանի օր առաջ իմ գործընկեր Թագուհի Թովմասյանի հարցը, թե երբ պետք է կահավորվեն Վարդենիսի պոստերը, պատասխանեցին՝ «դուք ադրբեջանին հայտնում եք, որ մեր պոստերը կահավորված չեն, բայց ամեն ինչ արված է ու լավ է, որ դուք ու ադրբեջանցիները չգիտեն...»:

Մի քանի օր անց, երբ հասան Վարդենիս, սկսեցին էդ աղջկան մեղադրել, թե բա հարցրեցիր՝ իմացան, որ կահավորված չէ ու եկան: Իսկ չիմացա՞ն, որ վարչապետն էլ ասել էր՝ ամեն ինչ արված է: Էդ ստի ու կեղծիքի արանքում, տուժում են 18-20 տարեկան, պատերազմ անցած տղաները, տեղյա՞կ եք: (Չասեք, թե ես ինչ եմ անում, այլապես ստիպված կհրապարակեմ ստացականները ու իշխանությունը խայտառակ կլինի):

Հիմա բանակցությունների թեման է. բանակցող կողմն այլ մարդ է, մեղավորը՝ այլ: Եթե դուք անգամ ներգրավվածություն չեք ունեցել բանակցություններում ու գեներալ Մուրադովն է բանակցել, Վահե Հակոբյանը ինչպե՞ս հանձնեց երկրի բանալիները:
Ձեր ոչ կոմպետենտությունն ու անկարողությունն է բանալի հանձնելը: Բավական է մեղավորներ գտնեք ու բոլորով սկսեք սուտ գրել՝ մարդկանց մոլորեցնելով...

Մուրադովը մի ամիս առաջ բնութագրել էր ձեզ, ու մնացել էր այդ ոսկորը ձեր կոկորդում, բողոքում էիք թեթևաբարո կնոջ կեցվածքով, բա հիմա ինչպե՞ս է դարձել ձեր «փրկիչը»:
Լավ է գոնե էդ մարդը կա, այլապես ուր կհասնեինք:

Գրառումիցս հետո ինձ էլ եք մեղադրելու, որ բանակցություններին խանգարեցի էս գրառումով, բայց ասեմ, որ չհամարձակվեք դա անել:

Անկարող իշխանության, վտանգված պետականություն...»: