|
Փոխարժեքներ
20 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.7262 |
| GBP | ⚊ | £ 499.88 |
| GEL | ⚊ | ₾ 141.07 |
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Հաշվի առնելով, որ Գայանե Այվազյանի ս.թ. մայիսի 13-ի 17։25-ի ֆեյսբուքյան իր էջի գրառման առնչությամբ ինչպես լրատվամիջոցներից, այնպես էլ քաղաքացիներից ստացել ենք բացասական արձագանքներ, բողոք-հեռախոսազանգեր, հարկ ենք համարում տեղեկացնել, որ Գայանե Այվազյանի ինչպես այս, այնպես էլ քաղաքական բնույթի նախորդ գրառումներն արտահայտում են միայն ու միայն իր անձնական տեսակետները։
Նրա մայիսի 13-ի ֆեյսբուքյան վերոնշյալ գրառումը խոր դժգոհություն և վրդովմունք է առաջացրել նաև Մատենադարանի աշխատակիցների շրջանում։ Հավելենք, որ ինչպես Գայանե Այվազյանի, այնպես էլ՝ Մատենադարանի այլ գիտաշխատողների հետազոտական թեմաները չեն առնչվում Հայոց նորագույն շրջանի պատմությանը, ուստի՝ հատկապես լրատվամիջոցներին խնդրում և հորդորում ենք Գայանե Այվազյանի քաղաքական բնույթի գրառումները մեկնաբանելիս կամ տարածելիս չշեշտել նրա՝ Մատենադարանի գիտաշխատող լինելու հանգամանքը։
Մատենադարանի տնօրինություն
Տես նաեւ՝ Մատենադարանի գիտաշխատողն աջակցում է Սև լիճը գրաված ադրբեջանական բանակին:
Տես նաեւ՝ Ինչպիսի՞ պատժիչ քայլեր են ձեռնարկվելու Գայանե Այվազյանի հանդեպ. հարցում ԱԱԾ-ին: