|
Փոխարժեքներ
29 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Երեկ ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը հրահանգել էր Երեւանի ոստիկանապետ Ներսես Նազարյանին, որպեսզի վերջինս էլ իր հերթին հրահանգներ իջեցներ Երեւանի վարչական շրջանների ոստիկանապետերին` ընդդիմության ակտիվիստների հետ աշխատանքներ կատարելու համար:
Ոստիկանապետերը բավականին օպերատիվ կերպով երեկ` ողջ օրը, մարդկանց «զրույցի» էին հրավիրում: Ու այս առումով առավել ակտիվ էր հատկապես Մալաթիայի ոստիկանապետը (գուցե նոր պաշտոնի հույս ունի), որը մի քանի ժամ իր աշխատասենյակում «լավով զրուցել» էր «Հանրապետության» անդամ Սմբատ Այվազյանի եղբոր հետ:
Երբ «Ժողովուրդ»-ը փորձեց Մալաթիայի ոստիկանությունից ոչ պաշտոնապես պարզել, թե ինչ է տեղի ունենում, բավականին հետաքրքիր պատասխան ստացանք. «Դե հրաման ա, պիտի բերենք մարդկանց, բայց ամոթ էլ ա` ի՞նչ խոսանք, չգիտենք, ո՞նց աշխատենք հետները, որ իրանց սաղ ասածները ճիշտ են»:
Այնպես որ` իզուր են Ա. Սարգսյանն ու Ն. Նազարյանը ոստիկանության ուժերը փոշիացնում: