|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Արթուր Խաչատրյանն անդրադարձել է Սյունիքի սահմանային վերջին դեպքերին՝ նշելով հետևյալը.
«Անկեղծ չեմ հասկանում ինչպե՞ս կարողացան թուրքերը 2 կմ մխրճվել Հայաստանի տարածք: Սահմանին սահմանապահներ չկա՞ն, զորք չկա՞, անպաշտպա՞ն է մեր երկիրը: Սև լճից իջել են դեպի ղազի գյոլ: Հանրապետության հրապարակում տուրիստական ավտոբուսների փոխարեն ոստիկանական ավտոբուսներ են: Կապիտուլյանտին ԱԱԾ տասնյակ, եթե ոչ հարյուրավոր աշխատակիցներ են հսկում, իսկ սահմանին զինված մարդ չկա: Ինչու՞ ԱԱԾ սահմանապահ ուժերը չեն կանխել թշնամու առաջխաղացումը: Ինչու՞ հենց այս պահին թշնամուն վնասազերծելու գործողություն չի իրականացվում: Էլի նախկիննե՞րն են մեղավոր: Կապիտուլյանտն ու իր թուրք քիրվան էլ ի՞նչ համաձայնության են եկել»:

