|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
«Անադոլու» լրատվական գործակալությունը հայտնում է, որ Թուրքիան հետ է կանչել Իսրայելի էներգետիկայի նախարար Յուվալ Շտայնիցին ուղղված` հունիսին միջազգային դիվանագիտությանը նվիրված համաժողովին մասնակցելու հրավերը:
Հոդվածում նշվում է, որ Անթալիայի նահանգում խորհրդակցության անցկացումը երկու երկրների միջև հաշտեցման առաջին քայլն էր:
Հրավերը հետ կանչելու՝ Թուրքիայի որոշումը կայացվել է «իսրայելական բանակի կողմից պաղեստինցիների նկատմամբ բռնության աճի, ներառյալ՝ Գազայի հատվածի դեմ ավիահարվածների ֆոնին»:
Գործակալությունը նշում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շաբաթ օրը Իսրայելին անվանել է «ահաբեկչական պետություն», երբ իսրայելական ոստիկանությունն անցած ուրբաթ ռետինե փամփուշտներ և լուսաձայնային նռնակներ էր կիրառել Երուսաղեմի Ալ Աքսա մզկիթում՝ պաղեստինցիներին ցրելու համար:
Հոդվածում նշվում է, որ Շտայնիցի մասնակցությունը համաժողովին կլիներ նման բարձրաստիճան իսրայելցի պաշտոնյայի առաջին այցը Թուրքիա վերջին տարիներին: Ըստ Anadolu-ի՝ նախարարի հրավերը հետ կանչելու լուրը իսրայելցի պաշտոնյաներին հայտնել է Թել Ավիվում Թուրքիայի դեսպանությունը: