կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-23 22:29
Հասարակություն

Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարություն է տարածել Երևան այցի կապակցությամբ

Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարություն է տարածել Երևան այցի կապակցությամբ

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը ներկայացնում է Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանի հայտարարությունը Երևան այցի կապակցությամբ․

Ֆրանսիայի Հանրապետության Նախագահի խնդրանքով Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին կից Զբոսաշրջության, արտերկրի ֆրանսիացիների և ֆրանկոֆոնիայի հարցերով պետքարտուղար պարոն Ժան-Բատիստ Լըմուանը ապրիլի 23-24-ը կգտնվի Երևանում, որտեղ կմասնակցի Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին: 

2019 թվականին Հանրապետության Նախագահի հրամանագրով ապրիլի 24-ն ընդգրկվեց հանրապետական տոնակատարությունների օրացույցում: 

Այս տարի կառավարության անդամի մասնակցությունը ոգեկոչման արարողություններին հատկապես կարևոր է, քանզի 2021 թվականին լրանում է Ֆրանսիայի կողմից ցեղասպանության ճանաչման 20-րդ տարելիցը: 

Այցի շրջանակում պետքարտուղարը երկկողմ հանդիպումներ կունենա ՀՀ Նախագահ Արմեն Սարգսյանի և Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

Պետքարտուղարի Հայաստան կատարած այս այցը հինգ ամսվա ընթացքում երրորդն է և ցույց է տալիս Ֆրանսիայի վճռական հանձնառությունը մարդասիրական, զարգացման նախագծերի համար տնտեսական աջակցության և քաղաքական առումով ի նպաստ տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման:

Այսպիսով, Ֆրանսիան Եվրոպայի և Արտաքին գործերի նախարարության ճգնաժամային և աջակցության կենտրոնի կողմից վարձակալված 5 թռիչքների և 2 նավերի միջոցով Ֆրանսիայի հայկական ասոցիացիաների և տեղական համայնքների հետ ուղարկել է 100 տոննա շտապ օգնություն և բժշկական սարքավորումներ:

Ժան-Բատիստ Լըմուանը հայտարարել է “Այս ապրիլի 24-ին հավաքվելը նշանակում է միասին հիշել մարտիրոսված ժողովրդի տառապանքները և վկայել ֆրանսիացի և հայ ժողովուրդների բարեկամության հաստատուն կապի մասին":