|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացրել է ուսումնասիրություն պետական և համայնքային սեփականություն հանդիսացող գույքի վարձակալության, անհատույց օգտագործման, հանրային այլ ռեսուրսների օգտագործման իրավունքները տնտեսվարող սուբյեկտներին տրամադրելու ոլորտում՝ առկա խնդիրների բացահայտման, բացառման և դրանց լուծման ուղղությամբ արդյունավետ մոտեցումների վերհանման նպատակով, տեղեկացնում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Իրականացվել է ոլորտը կարգավորող իրավական ակտերի, դրանցում կատարված փոփոխությունների, ինչպես նաև պետական կառավարման համակարգի մարմինների, ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ներկայացված տեղեկատվության հիման վրա հավաքագրված բազաների և պայմանագրերի ուսումնասիրություն: Ընդհանուր առմամբ ուսումնասիրվել է ավելի քան 26555 պայմանագիր և համաձայնագիր՝ ներառյալ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից տրամադրված տեղեկատվությունը:
Ուսումնասիրության արդյունքներին կարող եք ծանոթանալ հանձնաժողովի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ։