կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-04-21 13:35
Քաղաքական

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ձեր տան միջանցքը կտաս․ մեղրեցիները վռնդում են Փաշինյանին

Ալիևն ամեն օր ասում ա՝ Զանգեզուրը մերն ա, մենք էլ քաղաքականությամբ չենք զբաղվում, մերը պայքար ա, որ մեր հողն ու ջուրը մնա մեզ մոտ՝ ըստ Yerkir.am-ի ասացին Նիկոլ Փաշինյանին ընդառաջ դուրս եկած մեղրեցիները, որոնք բազմաթիվ հայհոյանքներով փորձում էին վռնդել իրենց բնակավայրով ադրբեջանցիներին ու թուրքերին միջանցք խոստացող վարչապետին։

«Ձեր տան միջանցքը կտաս»,-հայտարարեցին մեղրեցիները։

Մեղրեցիներից մեկը հայհոյանքի ժեստ անելով հայտարարեց՝ Ալիևին այ սա՛ կփոխանցեք, թե ստեղով ճանապարհ են տեսնելու։

Ոստիկաններին հավաքվածներն ասում էին, որ իրենց հետ ոչ մի բան չունեն, մենակ Նիկոլին ս․․իր անեն, գնա։

Մանրամասն՝ տեսանյութում․