|
Փոխարժեքներ
29 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.12 |
| EUR | ⚊ | € 419.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.7383 |
| GBP | ⚊ | £ 486.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.18 |
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նոյեմբերի 19-ին «Հայ ֆերմերների միության» նախագահ Ռոզա Ծառուկյանին պարգեւատրեց ՀՀ ԳՆ «Գյուղատնտեսական նվաճումների համար» ոսկե մեդալով, ինչպես նաեւ շնորհավորեց ծննդյան 80-ամյակի առթիվ»:
Սա տեղի ունեցավ այն ամենից հետո, երբ Ռ. Ծառուկյանը հրապարակավ հայտնեց, թե ՀՀ գյուղնախարարից վիրավորված է: «Ես ֆերմերների միության նախագահն եմ, եւ Ս. Կարապետյանն ընդամենը մի մեդալ է տվել, այն էլ իմ ղալմաղալից ու առարկությունից հետո. լաց եմ եղել, ասել եմ` ինչո՞ւ եք ինձ նսեմացնում, երբ 15 տարի ես «Ֆերմերների միության» փոխնախագահն եմ եղել եւ 3 տարի է` նախագահ եմ»,- ասել էր նա մեկ ամիս առաջ, հիշեցնում է «Ժողովուրդը» և եզրակացնում, որ, փաստորեն, նրա «ղալմաղալը» կրկին իր պտուղները տվեց: