Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Երեքշաբթի՝ ապրիլի 20-ին, Անկարայում Շվեդիայի դեսպան Շտեֆան Հերստրիմը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոք է հղվել՝ կապված թագավորության բարձրաստիճան պաշտոնյաների՝ Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ղեկավարների հետ վերջին հանդիպումների հետ: Այս մասին հայտնում են Թուրքիայի ԱԳՆ դիվանագիտական աղբյուրները:
Շվեդ դիվանագետին հայտնել են, որ Թուրքիան խստորեն դատապարտում է Շվեդիայի արտգործնախարար Էն Լինդեի հանդիպումը «ահաբեկիչների» հետ, ինչպես նաև պաշտպանության նախարար Պիտեր Հուլթքվիստի օնլայն հանդիպումը նրանց հետ:
Տեղեկատվության համաձայն՝ թուրքական կողմը մտահոգություն է հայտնել այն փաստի կապակցությամբ, որ Շվեդիան վերջերս ընդլայնել է կապերը «անջատողականների»՝ «Սիրիայի ժողովրդավարական ուժերի» հետ:
Նշվել է, որ այն անձինք, որոնց Շվեդիայի իշխանությունների ներկայացուցիչները որպես զրուցակից են ընդունում, ՔԱԿ/PKK անդամներ են, իսկ ՔԱԿ-ին Եվրամիությունը ներառել է ահաբեկչական կազմակերպությունների ցուցակում:
Դեսպան Հերստրիմին ասել են, որ Շվեդիայի այսպիսի վտանգավոր քաղաքականությունը ոչ միայն աջակցում է նրանց, ովքեր ցանկանում են սպառնալ Սիրիայի տարածքային ամբողջականությանը և Թուրքիայի անվտանգությանը, այլ նաև բացահայտորեն խախտում է միջազգային իրավունքը և լրջորեն վնասում Անկարայի ու Ստոկհոլմի երկկողմ հարաբերություններին: