Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր` ապրիլի 14-ին, ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի մահվան 29-րդ տարելիցի կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր են այցելել և նրա շիրիմին ծաղիկներ են խոնարհել ու հարգանքի տուրք մատուցել ԱՀ Անվտանգության խորհրդի նախագահ Վիտալի Բալասանյանը, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ, ՀՅԴ գաղափարակից ընկերները, ԱՀ ԱԺ պատգամավորներ, ՀՕՄ-ուհիներ, ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամներ, Արթուր Մկրտչյանի ընտանիքը եւ հարազատները:
«Ապառաժ»-ը ներկաների հետ զրուցել է Արցախի պետականության կերտման գործում Արթուր Մկրտչյանի դերի մասին:
Խոսելով Արթուր Մկրտչյանի մասին՝ ԱՀ ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նրան դասեց մեծերի շարքին:
«Այս պատերազմի պարտության արդյունքում միայն գիտակցեցինք, որ պարտվել ենք նաև այն պատճառով, որ արժեզրկել էինք մեր հերոսներին: Հիմա առավել քան երբևէ պետք է փայփայել, ամեն օր ապրել նրանց թողած ավանդներով, իսկ Արթուր Մկրտչյանը մեզ թողել է ազատ ու անկախ հայրենիք, որը մենք չկարողացանք պահել. չգնահատեցինք: Այսօր այս իրավիճակում ինձ համար դժվար է խոսել այդ մասին: Երևի պիտի գա այն ժամանաը, երբ մենք վերադարձնելով մեր հայրենիքի կորուսյալ մասը, կկաորղանանք գալ ու հպարտորեն կանգնել նրանց շիրիմների առջև ու ասել, որ մենք ձեզ չդավաճանեցինք»,-«Ապառաժ»-ի հետ զրույցում ասաց Մետաքսե Հակոբյանը:
Մետաքսե Հակոբյանը Արթուր Մկրտչյանին համարեց Արցախի պետականության հիմնադիր: «Նա է ամբողջ հայ ազգին տվել ազատ ու անկախ Արցախի գաղափարախոսությունը»,- ընգծեց նա:
ԱՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Վահրամ Բալայանը բնութագրելով Արթուր Մկրտչյանին, նշեց, որ նրան հատուկ է ազնվությունը, մարդասիրությունը, չնայած երիտասարդ տարիքին՝ քաղաքական պրոցեսներին համաքայլ շարժվելու ունակությունը, որը նա օգտագրծում էր ի շահ Արցախի Հանրապետության: «Արթուր Մկրտչյանին ոչ միայն բախտ է վիճակվել դառնալ նոր ձևավորվող ԱՀ առաջին ղեկավարը, այլ միաժամանակ ուրույն կերպար դառնալ որպես քաղաքական գործիչ»,-ասաց Վահրամ Բալայանը:
Վահրամ Բալայանի կարծիքով, այս 30 տարիների ընթացքում երբեմն շեղվել ենք այն ճանապարհից, որը ուղեգծվել էր հանրապետության առաջին ղեկավարի կողմից:
«Շեղվեցինք, որովհետև օրվա իշխանությունների համար ավելի շահեկան էր իշխանության պահպանումը: Այս ճանապարհով գնալով մեր հանրությանը վերածեցին «ձայն տվող» մասսայի: Հանրային շրջանակում ավելի շատ զարգացավ նյութապաշտությունը, պատեհապաշտությունը, իսկ պետության հանդեպ պատասխանատվությունը, ցավոք սրտի սկսեց քայլ առ քայլ մարել՝ մեզ վերադարձենելով մինչ 88-ական թվականներ: Այս հանգամանքները թույլ չտվեցին մեզ որպես պետություն կայանալ, և դիմակայել այն մարտահրավերներին, որոնք սպասովում էին մեզ առաջիկայում և ըստ էության կորցրինք մեր երկիրն ու մեր հազարավոր երիտասարդներին»,-ասաց Վահրամ Բալայանը:
Կարևորելով իշխանության և ժողովրդի միջև ձևավորվող հարաբերությունները, նա նշեց, որ այն ժամանակ ժողովուրդը Արթուր Մկրտչյանի հանդեպ վստահություն ու հավատ ուներ, ինչն էլ ամենակարևորն էր երկիրը պահելու գործում, ապա ավելացրեց, որ Արթուրից հետո իշխանություն – ժողովուրդ անջրպետը տարիների ընթացքում խորացավ, խաթարեց մեր միասնականությունը և երկիրը հասցրեց կործանման:
aparaj.am