|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
Սուրբ Սոֆիայի գլխավոր իմամ Մեհմեթ Բոյնուքալընը հրաժարական է տվել:
Բոյնուքալընը բազմիցս խոսել է բազմաթիվ թեմաների շուրջ՝ աջակցելով Էրդողանի որոշումներին: Twitter-ում նրա հայտարարությունները հետաքրքրություն էին առաջացնում, իսկ որոշները՝ վրդովեցնում, մասնավորապես՝ բնակչության աշխարհիկ շրջանակներին։ Նրա մեկնաբանություններից երևում է, որ իմամը Թուրքիայում մուսուլմանների հասարակական կարծիքի առաջնորդն է, որոշ առումով՝ շեյխ ուլ իսլամ:
Վեճերի տեղիք տված նրա վերջին հաղորդագրություններից մեկը վերաբերում էր տոկոսադրույքների դեմ պայքարելու անհրաժեշտությանը: Բոյնուքալընը գրել է այս հաղորդագրությունը երկրի Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնաթողությունից անմիջապես հետո: Մինչ այդ՝ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ բանավեճի ժամանակ, նա խոսել է կանանց նկատմամբ բռնության մասին՝ ասելով, որ որոշ շրջանակներ չափազանց շատ են գրում ընտանեկան բռնության մասին՝ չափից ավելի վատաբանելով տղամարդկանց: Այս ֆոնին վեճ է ծագել իմամի և իշխող կուսակցությունից պատգամավոր Օզլեմ Զենգինի միջև: Նա իմամին խնդրել է չխառնվել քաղաքականությանը, բայց մի շարք քննադատություններ է ստացել Էրդողանի այլ կողմնակիցների կողմից: Օրինակ՝ «Ենի Շաֆաք»-ի սյունակագիրներից մեկը այնուհետև գրել էր. «Սուրբ Սոֆիա տաճարը Թուրքիայի անկախության խորհրդանիշն է: Եվ նրա իմամը՝ ամենակարևորը նրանցից, ովքեր կարող են խոսել իսլամի անունից: Քաղաքական գործիչները չպետք է խառնվեն նրա գործունեությանը»: