|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
«Ավելի վաղ տեղեկացանք, որ Մոսկվայում ապրիլի 7-ին կկայանա ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հերթական հանդիպումը, ինչի արդյունքում Նիկոլ Փաշինյանն ապրիլի 2-ից աշխատում է ինքնամեկուսացման պայմաններում:
Նշենք, որ ինքնամեկուսացած Փաշինյանը չի մասնակցել Սուրբ Զատկի պատարագին, չի մասնակցել լեգենդար Կոմանդոսի հուղարկավորությանն ու հոգեհանգստին, սակայն, ըստ մեր իջևանյան աղբյուրների՝ վերջինս գնացել է Իջևան իր հոր՝ Վովա Փաշինյանի շիրիմին խունկ ծխելու:
Մեր աղբյուրների խոսքով՝ Նիկոլ Փաշինյանն Իջևան այցելել է կիրակի ուշ երեկոյան:
Իջևանում պտտվող լուրերի համաձայն՝ վերջինիս ուղեկցել են կինն ու ավագ դուստրը, իսկ ահա կողմնակի այլ մարդ ներկա չի եղել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: