Փոխարժեքներ
12 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.84 |
EUR | ⚊ | € 408.82 |
RUB | ⚊ | ₽ 3.8875 |
GBP | ⚊ | £ 487.91 |
GEL | ⚊ | ₾ 140.28 |
ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը Ռուսական առաջին ալիքին տված հարցզարույցում անդրադարձել է 2008 թվականին Հայաստանում տեղի ունեցած նախագահական ընտրություններից հետո ստեղծված իրավիճակին: Խոսելով 2008 թվականի մարտին Երևանում զոհերի համար պատասխանատվություն կրելու մասին, քանի որ իրեն մեղադրում էին արյուն թափելու համար Քոչարյանը ասել է.
«Բացատրեմ: Արդեն ընտրված էր ՀՀ նոր նախագահը: Իմ ժամկետը ավարտին էր մոտենում և 2008 թվականի ապրիլի 9-ին ես հանձնեցի իմ լիազորությունները: Այսինքն՝ խոսքը իմ կողմից սեփական իշխանությունը պահպանելու մասին չէր: Փողոցային անկարգություններ էին տեղի ունենում, արտակարգ դրություն էր սահմանվել, ոստիկանության հետ բախումներ էին տեղի ունենում, որի ընթացքում 2 ոստիկան մահացավ, ավելի քան 180 մարդ էր վիրավորվել: Բեկորային վնասվածքներ կային, վիրավորվել էին նաև Մոլոտովի կոկտեյլներից: Այսինքն, միակ բանը, որ ես արել եմ այդ ժամանակ, արտակարգ դրություն սահմանելն էր, որը ես պարտավոր էի անել` ելնելով ծառայողական դիրքից: Տառացիորեն մեկ շաբաթ առաջ Հայաստանի սահմանադրական դատարանը չեղարկել է օրենքի այն հոդվածը, որով ինձ մեղադրանք է առաջադրվել: