|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Շվեյցարիայի Դաշնային խորհրդի 33 անդամ նամակ է հղել կառավարությանը՝ կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա իր տարածքում, ինչպես նաև Հայաստանում, Սիրիայում, Լիբիայում և Իրաքում մարդու իրավունքների խախտումների համար: Պատգամավորները կառավարությանը կոչ են արել հետաձգել Թուրքիայի հետ ազատ առևտրի նոր համաձայնագրի ստորագրումը, քանի դեռ այդ երկիրը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռը. հայտնում է Fırat գործակալությունը:
Օրենսդիրները նշել են, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Թուրքիային առաջնորդել է բռնապետության՝ խեղդելով ընդդիմության և քննադատողների ձայները, ներառյալ՝ լրատվամիջոցներին, հեռացնելով անկախ դատավորներին և բանտարկելով ակտիվիստներին ու լրագրողներին:
Շվեյցարիայի օրենսդիրները հայտարարել են, որ ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ Թուրքիան վարձկաններ է ուղարկել Ադրբեջան, ինչը միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Նրանց խոսքով՝ Անկարան նման մոտեցում է ցուցաբերել նաև Լիբիայում:
«Մենք խորապես հավատում ենք, որ Շվեյցարիայի մարդասիրական ավանդույթներն ու արժեքները, որոնց աջակցում են Համադաշնությունը, կշարունակվեն: Մենք վստահ ենք, որ այս հրատապ բողոքը կլսվի»,- ասվում է նամակում: