|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Ստամբուլում ավարտվել են պատանդ վերցված դատախազին ազատելու ՝ հատուկ ծառայությունների գործողությունները: Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Գեզի այգու իրադարձությունների ժամանակ ոստիկանների կողմից սպանված 14-ամյա Բերքին Էլվանի սպանության գործով դատախազն իր աշխատասենյակում պատանդ էր վերցրել «Հեղափոխական ժողովրդական փրկության կուսակցության ճակատի» զինյալներից մեկը։
Դատախազության շենքում հնչած կրակոցներին հետեւել է հուժկու պայթյուն: Այնուհետեւ Թուրքիայի իրավապահները տեղեկացրել են, որ 3 զինյալները սպանված են, իսկ դատախազ Սելիմ Քիրազը` վիրավորված. տեղեկացնում է Cumhuriyet պարբերականը:
Ավելի վաղ Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն արգելք էր դրել դեպքերի մասին լրատվամիջոցներում տեղեկատվություն տարածելու վրա:
Դատախազին պատանդ վերցրած զինյալները պահանջում էին պատժել 14-ամյա Բերքին Էլվանի սպանության մեջ մեղավոր ոստիկաններին: