| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Հայաստանում ապրիլի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 1097 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 193 736-ի:
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը տեղեկացնում է, որ մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 18 քաղաքացի, մահացածների թիվը 3533 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 8 դեպք: Ապրիլի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 900 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 26 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 4433-ի: 
Մեկ օրում առողջացածների թիվը 617 է, ընդհանուր առողջացածներինը՝ 173 681, փաստացի բուժվողներինը՝ 15 622 (մեկ օրում ավելացել է 454-ով): Մեկ օրում արվել է 6217 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 860 046 թեստ: