Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանի Հանրապետության Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 25.09.2020 տրված թիվ ԵԴ/177/17/02/18 կատարողական թերթի համաձայնՙ պետք է պարտավորեցնել պատասխանողներ Արսեն Թորոսյանին եւ առողջապահության նախարարությանը «Ֆեյսբուք» սոցիալական կայքի` Արսեն Թորոսյանին պատկանող պաշտոնական էջում 27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Տուշոնկեքի» մասին վերնագրած հրապարակային խոսքում արված արտահայտությունները հերքել:
Հերքում Արա Մինասյանի վերաբերյալ
«27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ հրապարակային խոսքերը. ««... մեր ստուգումները ցույց տվեցին, որ այդ չարաշահումներն այնքան սիստեմատիկ են, որ նույնիսկ ստուգումների ընթացքում չեն դադարում: Այսինքնՙ մենք մինչեւ հիմա ստանում ենք հաշվետվություններ նույն մարդու համար մի քանի անգամ պետական գումար գանձելու», «... չի դադարում էդ թալանը եւ այսպես ասածՙ վատնումը: Իսկ ի՞նչ է տեղի ունեցել, հիմնական բաժինըՙ 400 մլն-ից ավելը, հիմա ասեմ կոնկրետ թիվը 400 քանի միլիոն: Մարդիկ եկել են, հանձնել են արյան անալիզ եւ մի քանի այլ փոքր հետազոտություններ են արել, վերջում պարզվել է, որ այդ մարդիկ պառկել են հիվանդանոցում ու 200 հազար դրամի բուժում են ստացել», «8000 դրամի փոխարեն բուժհիմնարկը գանձում է 200 հազար դրամ պետական բյուջեից եւ տարիներ շարունա՞կ», «Ավելին ասեմՙ հետո էդ գումարներով կատարվել են շատ հետաքրքիր գնումներ, միշտ նույն մարդկանցից: Տարատեսակ պատճառներով իսկական հաղթողները մերժումներ են ստացելՙ ինչ-որ թղթերի հիման վրա, որ որակին չի համապատասխանում, ու էդ գումարները տրվել են կոնկրետ մարդկանցՙ հիմնականում միշտ նույն մարդկանց», «Տարիներ շարունակ բժիշկներն աշխատավարձ չեն ստացել նորմալ»: «Եթե մարդիկ տեսարանների են սպասում, որպեսզի որոշումները հիմնավորված լինեն, խնդրեմՙ տեսարան, նորից կրկնում եմՙ 8000 դրամ հետազոտության փոխարեն պետությունից 400 մլն-ից ավել գանձվել էՙ ամեն մեկի համար 150, 200 հազար դրամ, ձեւակերպվել են հիվանդության պատմություններ», «Ինչ վերաբերում է քրեական գործին եւ իրավական հետեւանքներին. 99 տոկոսով վստահ եմՙ այստեղ կան քրեական տարրեր, որովհետեւ էդ գումարները փաստացի շորթվել են պետությունից» չեն համապատասխանում իրականությանը, որը հերքում եմ»:
Ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից
«27.07.2018 թվականին «ուղիղ եթերի» ընթացքում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Միքայելի Մինասյանի վերաբերյալ. «մենք ստուգում ենք 2016, 2017 թվականները եւ 2018 թվականի մի մասը, պատկերացրեքՙ մենք ավելի հետ գնանք, էդ գումարները հարյուրավոր միլիոններով արդեն չեն հաշվարկվի», «կազմակերպված, խմբակային հանցավորություն է, ոչ թե սովորական», «Ու էդ կազմակերպված հանցավորության բանդայի մի մասը հիմա ցույց է անում, որ բանդայի պարագլուխը հանկարծ չզրկվի իր աթոռից», «Էս հիվանդանոցի հարցը Հայաստանի առողջապահական համակարգի հարցն է, քանի որ այն միշտ վիշապի նման նստած է եղել Հայաստանի առողջապահության աղբյուրի վրա: Վիշապը պետք է գլխատվի», «Օրինական ատկատ»» խոսքերի համար ներողություն եմ խնդրում Արա Միքայելի Մինասյանից»:
ՀՀ Առողջապահության նախարար ԱՐՍԵՆ ԹՈՐՈՍՅԱՆ