Փոխարժեքներ
13 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.42 |
EUR | ⚊ | € 429.06 |
RUB | ⚊ | ₽ 4.5388 |
GBP | ⚊ | £ 508.89 |
GEL | ⚊ | ₾ 141.65 |
Թուրքիան բոլոր ջանքերը կգործադրի անցյալ տարվա նոյեմբերի 10-ին ստորագրված համատեղ հայտարարության պայմանների կատարումն ապահովելու համար: Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի և «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կուսակցական 7-րդ համագումարում:
«30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքի 20 տոկոսի գրավման ընթացքում կատարված արյունալի սպանությունները դարձել են չսպիացած վերք ոչ միայն մեր ադրբեջանցի եղբայրների, այլև մեր սրտերում»,– նշել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը «անարդյունավետ» է որակել Մինսկի խմբի՝ վերջին տարիների գործունեությունը և հիշեցրել, որ Հայաստանը պարբերաբար խախտում էր հրադադարի ռեժիմը:
«Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանը ջանքեր էր գործադրում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար: Երբ անցյալ տարվա սեպտեմբերի 27-ին Հայաստանը հերթական սադրանքն արեց և սկսեց նախահարձակ լինել, Ադրբեջանը սկսեց հակագրոհել, և մենք մոտ էինք մեր եղբայրական երկրին: Ադրբեջանական բանակի հերոսության շնորհիվ 30-ամյա օկուպացիան ավարտվեց»,- Էրդողանին մեջբերում է «Անադոլու» գործակալությունը: